Չեմ բացառում, որ առողջապահության ոլորտում կոռուպցիա կա. Արսեն Թորոսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ամփոփել է պաշտոնավարման մեկ տարին: Նախարարը պատասխանել է լրագրողների հարցերին:

«Բուժհաստատությունների մասով ներքին աուդիտ ենք անցկացրել, մեծ չարաշահումներ չեն հայտնաբերվել»,- ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Եղել են պարզապես անճշտություններ հաշվապահության և իրականության միջև, որոնք ճշտումներ են կատարվել ու ինստրուկտաժ է արվել բուժհիմնարկների՝ այդ մասով մասնագետներին, որպեսզի հետագայում նման անճշտություններ թույլ չտան»։

Հարցին՝ առողջապահության ոլորտում կոռուպցիա կա՞, թե՞՝ ոչ՝ Թորոսյանը պատասխանեց. «Չեմ բացառում, որ առողջապահության ոլորտում կա կոռուպցիա, բայց հաճախ նաև բնութագրում եմ այդ տերմինի իմաստը, եթե մենք խոսում ենք բուժհաստատություններում վերցվող ապօրինի եկամուտների մասին ու դա համարում ենք կոռուպցիա, ապա դա կա, ես ինքս դա չեմ համարում կոռուպցիա, ես այն համարում եմ ապօրինի եկամուտ, որը էլի պետք է չլինի, բայց ամեն դեպքում դա ապօրինի է, քանի որ բժիշկը հայցում է պացիենտից կամ նրա հարազատից գումար»։

 




Լրահոս