Լյուքսեմբուգում մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Լյուքսեմբուրգի վարչապետ Քսավյե Բեթելի հանդիպումը։
Համատեղ լուսանկարահանման արարողությունից հետո Լյուքսեմբուրգի վարչապետը հայերենով շնորհակալություն հայտնեց լրատվամիջոցներին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը Լյուքսեմբուրգից, երկու երկրների վարչապետների առանձնազրույցին հաջորդելու է հանդիպում ընդլայնված կազմով։
Ընդլայնված կազմով հանդիպմանը հայկական կողմից մասնակցում է Լյուքսեմբուրգում և Բելգիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թաթուլ Մարգարյանը, վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը, վարչապետի օգնական Հրաչյա Թաշչյանը և վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը։
Լյուքսեմբուրգյան կողմից հանդիպմանը ներկա են վարչապետի տնտեսական գծով խորհրդական Մարկ Բալտեսը, վարչապետի դիվանագիտական հարցերով խորհրդական Պատրիկ Հեմմերը, վարչապետի մամուլի խոսնակ Լիզ Թիելեն։