Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 13-ին ընդունել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին եւ նրա գլխավորած պատվիրակությանը:
Քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանությանը եւ հայկական երկու պետությունների համապատասխան կառույցների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:
Հանդիպմանը մասնակցում էին Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը, պաշտոնատար այլ անձինք: