Ծխախոտի օգտագործումն արգելող օրինագիծը պատրաստ է. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ առողջապահության նախարարությունը մշակել է «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» վերնագրով մի օրինագիծ: Բայց ուշագրավն այն է, որ ինչպես նախորդ՝ «Ծխախոտային արտադրատեսակների օգտագործման բացասական ազդեցության նվազեցման եւ կանխարգելման մասին» օրենքի նախագծի, այնպես էլ այս դեպքում e-draft.am կայքէջում «առաջարկ» բաժինը փակ է: Այսինքն` օրենքի այս նախագծի համար հնարավոր չէ առաջարկներ կամ մեկնաբանություններ թողնել:

Ավելին, այս պաշտոնական կայքէջում նախագծերը տեղադրելու ժամանակ աջ կողմում սովորաբար կա տեղեկություն այն մասին, թե տվյալ նախագիծը որքան «կողմ» եւ որքան «դեմ» ձայն է հավաքել: Ու սա միակ օրինագիծն է, որի քվեարկությունը դարձյալ փակված է: Նշենք, որ այս նախագիծը նախատեսում է ծխախոտի օգտագործման ամբողջական արգելք հանրային վայրերում: Ու, շատերի պնդմամբ, այս նախագիծը կարող է տնտեսական առումով պարզապես ձեռնտու չլինել մեր երկրի համար` վնասելով տնտեսությանը, բյուջեի մուտքերի ապահովմանը»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս