«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արտահերթ համագումարը տեղի կունենա հունիսի 15-ին: Այդ միջոցառումը որոշվել է անցկացնել Երեւանի «Մարիոթ» հյուրանոցում:
Ըստ մեր տեղեկությունների` այժմ կուսակցությունում ՔՊ վարչության անդամների թեկնածուների քարոզարշավին են շատ ակտիվ պատրաստվում:
Որոշվել է՝ ինքնաառաջադրված 65 թեկնածուները պետք է պատվիրակներին այբբենական կարգով ներկայացնեն իրենց ծրագիրը, ելույթներ ունենան, խոսեն կուսակցության գործունեության հետ կապվածիրենց պատկերացումների մասին, պատասխանեն հարցերին, որիցհետո էլ տեղի կունենան ընտրությունները:
Նշվում է նաեւ, որ առաջիկայում լինելու են ինքնաառաջադրվածներից ինքնաբացարկներ հայտարարողներ,ու դեռ հայտնի չէ, թե վերջում քանի հոգի կմասնակցի առաջիկա քարոզարշավին: Մեր տեղեկություններով`որոշվել է հիմնականում քարոզարշավը, հանդիպումները կազմակերպել երեկոյան ժամերին, քանի որ ինքնաառաջադրվածներից շատերը կա՛մ օրենսդիրի ներկայացուցիչներ են, կա՛մ էլ գործադիրի անդամներ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը,ըստմերտեղեկությունների, նախատեսված է, որ եւս ներկա կլինի քարոզարշավին, կուսակցականների քննարկումներին ու ծրագրերի ներկայացմանը: Նշվում է, որ նախատեսված է` մեկ օրվա ընթացքում ՔՊ մի քանի անդամներ կներկայացնեն իրենց ծրագրերը, որպեսզի կարողանան ճիշտ ժամանակին ավարտել, ընտրել վարչության անդամներին եւ ՔՊՎերահսկող հանձնաժողովի ներկայացուցիչներին, որպեսզի միայն դրանից հետո կուսակցությունը կարողանա անցկացնել արդեն նախատեսված արտահերթ համագումարը:
Ի դեպ, կուսակցությունում ակտիվ քննարկվում է նաեւ ՔՊ վարչության ղեկավարի հարցը: Ըստ մեր տեղեկությունների` մի հատվածը կողմ է, որպեսզի այն ղեկավարի Արայիկ Հարությունյանը, իսկ մի հատվածի կարծիքով էլ այն կարող է ղեկավարել Սուրեն Պապիկյանը: Բայց թե վերջում ինչ հանգուցալուծում կտրվի հարցին, դեռ հայտնի չէ:
Ավելի մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում:
Սոնա Գրիգորյան