Արսեն Թորոսյանին կկանչեն Ազգային ժողով․ ինչ գրություններ են ստացվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Ազգային ժողովի առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 16-ին կորոշի  պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումների թեմայով քննարկում անցկացնելու ժամանակացույցը։ ArmLur.am-ը տեղեկացավ, որ այդպիսի թեմայով քննարկումներ անցկացնելու պատճառը եղել է հանձնաժողով ստացված գրությունների առատությունը, որոնք բոլորը վերաբերել են «գարդասիլ» պատվաստանյութին։ Ստացված գրություններն այնքան շատ են եղել, որ հանձնաժողովը գտել է դրանց քննարկմամբ պատասխանելու տարբերակը։

Մենք տեղեկացանք նաեւ, որ քննարկում անցկացնելու համար հիմք է հանդիսացել նաև այդ թեմայով Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում հարուցված վարչական վարույթի առկայությունը։ Եվ ահա, մայիսի 16-ի նիստում կորոշվի՝ երբ անցկացնել քննարկումը եւ ինչ ձեւաչափով։ Սակայն ակնհայտ է, որ քննարկմանը պետք է մասնակցի եւ հարցերին պատասխանի նաև ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս