ՀՀ Էրեբունու զինվորական կոմիսար, գնդապետ Գարիկ Առաքելյանը դատի է տվել Պաշտպանության նախարարությանը: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ գնդապետ Առաքելյանը, դիմելով ՀՀ վարչական դատարան, պահանջում է ստիպել ՊՆ-ին իրեն վերականգնել ՀՀ Էրեբունու զինվորական կոմիսարի պաշտոնում` վճարելով աշխատավարձը:
Չի բացառվում, որ այս խնդիրը առաջացավ այն բանից հետո, երբ զինկոմիսարիատները վերամիավորվեցին, եւ ներկայումս թիվ 4 զինկոմիսարիատը սպասարկում է Շենգավիթի, Նուբարաշենի եւ Էրեբունու վարչական շրջանները: Ըստ էության, այս վերամիավորման արդյունքում Գարիկ Առաքելյանը հայտնվել է դրսում եւ նախկին պաշտոնը վերականգնելու իր իրավունքների համար դիմել է դատարան: