Հայաստանի դեղատներում մեծ պահանջարկ ունեցող եւ մարդկանց առողջության համար խիստ անհրաժեշտ դեղերի ոչ միայն դեֆիցիտ է պարբերաբար առաջանում, այլեւ գների բարձրացում: «Ժողովուրդ» օրաթերթին դիմած քաղաքացիները այս անգամ դժգոհել են «Ամբենե» դեղամիջոցի եւ «Դոլգիտ» քսուքի դեֆիցիտից եւ բարձր գնից:
Այսպես, պարզվում է`«Ամբենե» դեղամիջոցը հանրապետության դեղատներից պարբերաբար եւ երկարատեւ բացակայում է: Նշենք, որ այս դեղամիջոցները նախատեսված են ողնաշարային հիվանդությունների բուժման համար: «Ժողովուրդ» օրաթերթին դիմած քաղաքացիները հայտնեցին, որ նախորդ տարի «Ամբենե» դեղամիջոցի մեկ ամպուլան վաճառվել է 1500 դրամով, իսկ վերջերս այն քաղաքացիները գնել են 3000 դրամով: Իսկ, ահա, «Դոլկգիտ» քսուքը նախորդ տարի ձեռք են բերել 4500 դրամով, մոտ օրերս` 8000 դրամով:
Համաձայնեք, որ մեկ տարվա ընթացքում նշված դեղամիջոցների 50 տոկոս գնաճը մտահոգվելու առիթ է, եւ այս առումով իշխանությունները, մասնավորապես` ՀՀ առողջապահության նախարարությունը եւս չպետք է ձեռքները ծալած նստի: