Ինչպես հայտնի է, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ու Արցախի Հանրապետության երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը դիմել են ՀՀ գլխավոր դատախազին՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու խնդրանքով:
Լեռնային Ղարաբաղի ներկա և նախկին ղեկավարներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը երաշխավորագիր են ներկայացրել դատարան՝ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ։ Երաշխավորագիրը դատարան ներկայացրին Քոչարյանի պաշտպանները։
Դատավոր Դավիթ Գրիգորյանը տեղեկացրեց՝ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը պետք է ներկայանան դատարան, իրենց մոտեցումը վերահաստատեն, որից հետո դատարանը կլսի մյուս կողմի կարծիքը և կքննարկի միջնորդությունը։
ArmLur.am-ի տեղեկություններով` Արկադի Ղուկասյանը կգա դատարան` մասնակցելու Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստին: Իսկ դատարան կգա Բակո Սահակյանը, թե ոչ, մեզ չհաջողվեց պարզել: