Ազգային հավաքականի հարձակվողը տեղափոխվեց Բունդեսլիգա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը «Յան Ռեգենսբուրգից» տեղափոխվում է «Հոֆֆենհայմ»: Գործարքն ուժի մեջ է մտնելու ամռանը, հայտնում է «Ռեգենսբուրգի» պաշտոնական կայքը:

Կողմերը պայմանավորվել են չբացահայտել տրանսֆերի մանրամասները:

Ադամյանի պայմանագրի ժամկետը «Ռեգենսբուրգի» հետ նախատեսված էր մինչև 2021 թվականի ավարտը:

Երկրորդ Բունդեսլիգայի ընթացիկ առաջնությունում հարձակվողը 31 խաղւոմ 15 գոլ է խփել ու 9 գոլային փոխանցում կատարել:




Լրահոս