ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն կայցելեն տարածաշրջան. Մամեդյարով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մայիսի վերջին կայցելեն տարածաշրջան: Ինչպես փոխանցում է Report.az-ը, այս մասին Մամեդյարովը հայտնել է Բրյուսելում:

«Մենք դեռ ծրագրում ենք, որ համանախագահները տարածաշրջան կժամանեն ամսվա վերջին, դրանից հետո կքննարկենք: Օրակարգում կլինի նախարարների հանդիպումը, սակայն պետք է այն նախապատրաստել: Ինչպես ավելի վաղ ասել եմ, համանախագահ երկրներից մեկի կողմից առաջարկ կա նախարարների մակարդակով հանդիպում կազմակերպելու», – ասել է Մամեդյարովը:




Լրահոս