ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Պետական հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչության աշխատակիցները 2019թ․ հունվարի 1-ից ազատվել են աշխատանքից եւ գրանցվել կադրերի կարճաժամկետ ռեզերվում: Այդ տեսչությունը 2 գործառույթ ուներ` հետաքննում էր տեղի ունեցած հրդեհների պատճառները եւ տարբեր հիմնարկություններում ստուգումներ էր կատարում` հակահրդեհային անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ:
Ներկայումս հրդեհների վերաբերյալ հետաքննությունն իրականացնում է ՀՀ ոստիկանությունը: Հայաստանի Հանրապետությունում աշխատանքից ազատվել է նշված տեսչության ընդհանուր թվով մոտ 120 աշխատակից: Օրենքով սահմանված կարգով այդ աշխատակիցները պետք է ստանային 2019թ․ հունվար, փետրվար եւ մարտ ամիսների աշխատավարձերը, ինչպես նաեւ փետրվար ամսվա համար նախատեսված պարգեւավճարը, սակայն նրանք ստացել են միայն հունվար ամսվա աշխատավարձը: Այդ աշխատողները չգիտեն, թե ինչու է ուշանում իրենց աշխատավարձերի եւ պարգեւավճարի վճարումը:
Ոսկան Սարգսյան
Տավուշ