Ինչ է արվել. բյուջեի մեկ տարվա կատարողականը` թվերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարությունն արդեն Ազգային ժողով է ուղարկել 2018 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը։ Առաջիկայում կսկսվեն կատարման հաշվետվության քննարկումները հանձնաժողովներում, որիցհետո էլ նույն քննարկումները արդեն կշարունակվեն լիագումար նիստի ընթացքում։

Ըստ այդմ, «Ժողովուրդ» օրաթերթն ուսումնասիրեց հաշվետվությունը, եւ եկամուտների գծով արձանագրվել է 1 տրիլիոն 341 մլրդ 690 մլն 590 հազար դրամ, ծախսերի գծով` 1 մլրդ 447 մլրդից ավելի գումար, իսկ բյուջեի դեֆիցիտն էլ 105 մլրդ 392 մլն 420 հազար դրամ է։

Հետաքրքիր է, որ բյուջեի կատարողականի արդյունքները ներկայացնելիս եւս շեշտադրված է թավշյա հեղափոխության հանգամանքը, որն էլ որոշիչ է համարվել։ Սակայն հիշում եք, տարվա առաջին չորս ամիսներին դեռ ՀՀԿ-ն էր իշխանության, եւ թավշյա հեղափոխությունն արվեց ապրիլի վերջին. ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական ներկայացրեց, իսկ Նիկոլ Փաշինյանը վարչապետ ընտրվեց մայիսի 8-ին:Ինչեւէ, 431 էջում մանրակրկիտ ներկայացված են մեկ տարվա աշխատանքները, բոլոր համաձայնագրերը, պայմանագրերը, թվային տվյալները։ Ըստ էության, հաշվետվությունում ոչ մի ոլորտ աչքաթող արված չէ։
Խոսելով տնտեսական աճի տեմպերի եւ թվային տվյալների մասին` հաշվետվությունում ասվում է, որտեղի ունեցած քաղաքական իրադարձությունները չհանգեցրին տնտեսական աճի որեւէ էական դանդաղման կամ մակրոտնտեսական անկայունության:

«Արդյունքում հնարավոր դարձավ ապահովել մակրոտնտեսական կայունություն եւ գրանցել 5.2% տնտեսական աճ, որը չնայած դանդաղել է նախորդ տարվա համեմատ, սակայն տարածաշրջանում ամենաբարձրերից է եղել: Հաշվետու տարում էականորեն նվազել է ՀՆԱ-ի նկատմամբ պետական բյուջեի պակասուրդը՝ 2017 թվականի 3.2%-իցիջնելովմինչեւ 1% (2017 թվականի հետ համադրելի ցուցանիշ): Միեւնույն ժամանակ նվազել է նաեւ ՀՀ կառավարության պարտք/ՀՆԱ ցուցանիշը՝ 2017 թվականի 53.6%-իցիջնելովմինչեւ 51.4%»,- ասվում է հաշվետվությունում:

Բյուջեի կատարողականի հաշվետվության մեջ շատ ծավալուն անդրադարձ է արված նաեւ կոռուպցիայի դեմ պայքարին, եւ նշվում է, թե կառավարության հետեւողական գործունեության արդյունքում երկրում վերացվել է համակարգային կոռուպցիան:

«Մասնավորապես՝ հաշվետու ժամանակահատվածում իրավասու մարմինների կողմից պետական շահերի պաշտպանության հարցադրումներով հայտնաբերվել է 1.345 իրավախախտում, ինչը գրեթե երեք անգամ գերազանցում է 2017 թվականի արդյունքը: Միեւնույն ժամանակ կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերի առթիվ քննված քրեական գործերիթիվն աճել է 691-ով կամ 127.4 տոկոսով»,- նշված է հաշվետվությունում:

Այսպիսի տվյալների առկայությունը հաշվետվությունը նմանեցնում է ոչ թե բյուջեի կատարողականի հաշվետվության, այլ, կարծես թե, կառավարության ծրագրի հաշվետվության։ Հաշվետվության մեջ ընդգծված է, որ ընթացքում ապրանքային մի շարք կարեւոր շուկաներում զգալիորեն ավելացել է տնտեսավարողների թիվը: Դրա շնորհիվ նվազել են «մենաշնորհային համարվող» ապրանքային շուկաների կենտրոնացվածության աստիճանները:

«Մասնավորապես՝ 2018 թվականի տարեվերջին շաքարավազի շուկայի մասնակիցների թիվը կազմել է 75 տնտեսավարող, բանանի շուկայինը՝ 28, բենզինինը՝ 6, ցորենինը՝ 84, ալյուրինը՝ 171 եւ այլն: Ընդ որում, այս ամենի շնորհիվ նվազել են այդ շուկաներում խոշոր տնտեսավարողների տեսակարար կշիռները: 2018թ. վերջին շաքարավազ ներմուծող ամենախոշոր ընկերության տեսակարար կշիռը կազմել է 78%` նախկին 95%-ի փոխարեն, բանան ներմուծող ամենախոշոր ընկերության տեսակարար կշիռը՝ 30%` նախկին 57%-ի փոխարեն, բենզին ներմուծող ամենախոշոր ընկերության տեսակարար կշիռը՝ 29%` նախկին 43%-ի փոխարեն, իսկ դիզվառելիքի մասով՝ 29%` նախկին 51%-ի փոխարեն», – ներկայացված են որպես տվյալներ:

Այս ամենից զատ կառավարությունում բազմաթիվ թվային տվյալներ են առկա այս կամ այն ոլորտի զարգացման մասին։ Օրինակ, 2018 թվականին Հայաստանից արտահանվել է շուրջ 163,7 հազար տոննա պտուղբանջարեղեն, խաղող եւ կարտոֆիլ, ինչը 35,5%-ով գերազանցում է 2017 թվականի նույն ցուցանիշը: 2018 թվականին մթերվել է շուրջ 188 հազար տոննա պտուղբանջարեղեն, ինչըմոտ 5%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ցուցանիշը:

Կառավարությունն իր հաշվետվության մեջ եզրակացրել է, որ 2018 թվականին գրանցված տնտեսական աճը պայմանավորված է եղել հիմնականում ծառայությունների ճյուղի բարձր աճով եւ ուղեկցվելներքին պահանջարկի աճով: Սակայն, մյուսկողմից, որոշակի դրական տեղաշարժեր են գրանցվել տնտեսության արտահանելի հատվածում, եւ արդյունաբերության ճյուղի աճի հիմնական մասն ապահովվել է մշակող արդյունաբերության հաշվին:

Թվային տվյալներից տեղեկանում ենք, որ 2018 թվականին տնտեսական աճն ուղեկցվել է գործազրկության մակարդակի նվազմամբ եւ միջին ամսական աշխատավարձի աճով։ Ըստ այդմ, գործազրկության մակարդակը 2018 թվականին կազմել է 16.3%` 1.5 տոկոսային կետով նվազելով նախորդ տարվա նկատմամբ: 2018 թվականի արդյունքներով պետական բյուջեի ծախսերը կազմել են 1,447.1 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 3.8%-ով: Ընդ որում, ընթացիկ ծախսերը կազմել են շուրջ 1,299 մլրդ դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 2.5%-ով:

Հաշվետվության մեջ լայն տեղեկատվություն է առկա նաեւ ՀՀ արտաքին պետական պարտքի մասին։ Ըստ այդմ, տեղեկանում ենք, որ 2018 թվականին ՀՀ արտաքին պետական պարտքի սպասարկումը կազմել է ավելի քան 370.9 մլն դոլար, որիցշուրջ 296.7 մլն դոլարը` կառավարության, եւ շուրջ 74.3 մլն ԱՄՆ դոլարը` ԿԲ պարտավորությունների գծով:

2018 թվականի վերջի դրությամբ այն կազմել է 3,349.0 մլրդ, որից ՀՀ կառավարության պարտքը 3,082.9 մլրդ դրամ է, իսկ ՀՀ կենտրոնական բանկի պարտքը` 266.1 մլրդ դրամ։ 2018 թվականի վերջի դրությամբ ՀՀ պետական պարտքը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, անվանական արտահայտությամբ աճել է 69.4 մլրդ դրամով կամ 2.1%-ով։ Ընդ որում, դա տեղի է ունեցել ՀՀ կառավարության պարտքի աճի հաշվին, որը կազմել է 94.5 մլրդ դրամ կամ 3.2%, իսկ ՀՀ կենտրոնական բանկի պարտքը նվազել է 25.1 մլրդ դրամով կամ 8.6%-ով:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս