«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Կառավարության մեր աղբյուրները հաղորդում են, որ Նիկոլ Փաշինյանի եւ ԱՄՆ նոր դեսպան Լին Թրեյսիի հանդիպումն անամպ չի անցել: Ամերիկացիներին նյարդայնացրել են վարչապետի վերջին երկու հակաամերիկյան հայտարարությունները եւ մշտական դժգոհությունը ֆինանսական աջակցություն չցուցաբերելուց:
Իր հերթին Փաշինյանն էլ պնդել է, որ կարող էին ավելի մեծ օգնություն ցուցաբերել։ Իրավիճակը շտկելու նպատակով կառավարությունում որոշել են մի շարք տարբեր կալիբրի չինովնիկների ուղարկել Վաշինգտոն: Չնայած ԱԳՆ-ն հրաժարվում է նախապես հայտարարել, բայց, ըստ ամենայնի, մոտ ժամանակներս ԱՄՆ կմեկնի Զոհրաբ Մնացականյանը, պատվիրակություն կմեկնի նաեւ ՊՆ-ից եւ տնտեսական բլոկի պատասխանատուներից։
Բացի այդ, ողջ պետական ապարատը լծվել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի այցն ԱՄՆ նախապատրաստելուն, փորձում են հանդիպումներ կազմակերպել ԱՄՆ ԱԽ քարտուղարի, ԿՀԳ եւ ԴՀԲ (ФБР, ЦРУ) ղեկավարների հետ»:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում