Կրքերը չեն հանդարտվում. Քոչարյանի գործով դատավորին կարևոր հանգամանք են հուշել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն մի քանի օր է,ինչ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում կրքերը չեն հանդարտվում: Բանն այն է, որ «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցն է քննարկվում, եւ դատարան ներս մտնելու լուրջ խնդիրներ են առաջանում:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություներով` այս գործը քննող դատավոր Դավիթ Գրիգորյանին հորդորել են որոշում կայացնել` ասելով` եթե դատարանի դահլիճը ունի, օրինակ, 80 հոգու համար նախատեսված տեղ, ապա 80 տեղը լրանալուց հետո դատարանի դռները փակվեն եւ նիստ հանգիստ ընթանա: Սակայն դատավոր Գրիգորյանը նման քայլի չի գնացել` ըստ էության վախենալով հետագա հնարավոր արձագանքներից, շահարկումներից:




Լրահոս