Փաշինյան-Ալիև հաջորդ հանդիպումը՝ Վաշինգտոնո՞ւմ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լրագրողների հետ զրույցում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հաջորդ հանդիպման հնարավորության մասին հարցին:

«Հյուրընկալող կողմը պետք է ասի՝ ինչպես է հնարավոր, երբ է հարմար, որպեսզի մենք նույնպես կարողանանք գնահատել այդ ժամկետները, այսինքն՝ համաձայնել։ Սկզբունքորեն մենք, բնականաբար, որևէ խնդիր չունենք»,- հավելեց նա: Հարցին՝ հստա՞կ է, որ Վաշինգտոնն է հյուրընկալելու Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին, նախարարը պատասխանեց. «Ակնկալվում է, բայց սխալ կլինի որևէ բան ասել։ Նորից եմ կրկնում՝ հյուրընկալող կողմից առաջ ընկնելը, կարծում եմ, սիրուն բան չէ»:

 




Լրահոս