ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը սոցցանցիի իր էջում արված գրառմամբ անդրադարձել է ՀՀ ԶՈՒ-ի ոչնչացված զրահատեխնիկայի հարցին:
«Դրանք վաղուց, մոտ մեկ տասնյակ տարի շահագործումից հանված տեխնիկաներ են, դրանց վրայից անհրաժեշտ, կիրառելի ամեն ինչ հանված է և եթե կարող է օգտագործվել ապա օգտագործվում է:
Այդ ոչնչացումը մեզ համար միջոցների խնայման և օպտիմալ օգտագործման համար շատ կարևոր է: Ոչնչացումը թույլ կտա ստանալ այլ ռեսուրսներ: Դա ՀՀ միջազգային պարտավորությունների շրջանակներում է և գործընթացը իրականացվում է շատ վաղուց»,- գրել է նա: