Armenian text to speach

Ուղիղ եթերում հայ պատանուն իսլամացրած հաղորդավարին դատի են տալու. Աթեշյանը և Փայլանը բողոք են ներկայացրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը Twitter-ի իր էջում անդրադարձել է թուրքական հեռուստաընկերություններից մեկի ուղիղ եթերով հայ երեխայի կրոնափոխության թեմային։

Կարո Փայլանը գրել է․ «Խոսել եմ Արթուրի մոր հետ։ Նա շեշտել է, որ առանց իր համաձայնության են 13-ամյա երեխային տարել ուղիղ եթեր։ Երեխային բռնությամբ կրոնափոխ արած հաղորդման դեմ բողոք եմ ներկայացնելու Ռադիոհեռուստաընկերությւոնների խորհուրդ եւ դատախազություն»։

Նշենք, որ ավելի ուշ Արթուրի մայրը հայտնել էր, թե իր որդին իրականում մահմեդականություն չի ընդունել, նա պարզապես խաբեության զոհ է դարձել։




Լրահոս