Դատախազությունը միջնորդել է դռնփակ դատական նիստ անել համար՝ պատճառաբանելով, որ ցուցմունքներից կարող են հատվածներ հրապարակվել և դա պետք է վկաներին հանգիստ քննելու համար:
Եվ սա այն դեպքում, որ նախաքննությունն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ, և նախաքննության գաղտնիքի խնդիր չկա, չկա նաև պետական գաղտնիքի խնդիր: Լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից Արամ Օրբելյանը:
Օրբելյանը նշեց, որ ըստ քրեական դատավարության օրենսգրքի, դռնփակ դատական նիստ անելու միջնորդությունը նույնպես քննվում է դռնփակ ռեժիմով: