Արցախի Հանրապետության խորհրդարանական պատվիրակությունը ԱԺ նախագահի գլխավորությամբ մայիսի 15-ին օրվա երկրորդ կեսին այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:
ԱԺ պատգամավորները շրջայց են կատարել Մայր տաճարի գանձատան թանգարանում և ծանոթացել ցուցանմուշներին:
Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, խորհրդարանականներին այնուհետև ընդունել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդմանը, Արցախի համահայկական նշանակության և հայության հոգևոր կյանքին վերաբերող հարցեր: