Առողջական որոշ խնդիրներ կարող են արտացոլվել դեմքին: Steptohealth.ru-ի հաղորդմամբ՝ դա հնարավորություն է տալիս ժամանակին հայտնաբերել խնդիրներն ու զբաղվել դրանց բուժմամբ:
Պարկեր և մուգ շրջանակներ աչքերի տակ: Կարծիք կա, որ այս խնդրի հիմնական պատճառը գենետիկան է: Սակայն մարդկանց մի մասի մոտ դրանք անսպասելի են առաջանում, ինչի արդյունքում դեմքն ավելի հոգնած ու հիվանդ տեսք է ստանում: Աչքերի տակ պարկերն ու կապտուկները կարող են առաջանալ հետևյալ պատճառներով.
քնի պակաս
ալկոհոլի չարաշահում
ծխախոտ
հորմոնալ խանգարումներ
վատ սնունդ:
Հետքեր և ակնե՝ ճակատի հատվածում: Այս խնդիրները կարող են վկայել նյութափոխանակության համակարգի խնդիրների մասին: Սրա պատճառ է դառնում հիմնականում յուղոտ սնունդը: Շտկեք սննդակարգը:
Կարմրածություն քթի հատվածում: Այս հատվածում միանում են տարբեր արյունատար անոթներ: Երբ դրանցից մեկի ֆունկցիան խանգարվում է, քթի գույնը փոխվում է: Սա կարող է վկայել լուրջ խնդիրների, այդ թվում՝ ալերգիայի մասին:
Խալերի առաջացում: Եթե նկատում եք, որ նոր խալեր են առաջանում մարմնին, կամ եղած խալերի ձևը փոխվում է, դիմեք մասնագետի:
Հետքեր դեմքին՝ թիթեռի տեսքով: Սա կարող է պայմանավորված լինել մի խումբ գործոններով. այդ թվում.
շաքարի չարաշահում
ալերգիա
ջերմաստիճանի կտրուկ անկում:
Մաշկի թեփոտում քթի և բերանի հատվածում: Այս նշանները հիմնականում վկայում են A, B, C, E վիտամինների անբավարար վիճակի մասին: Դրանց անբավարարությունը հանգեցնում է մազաթափության, եղունգների, ընդհանուր թուլության: Ուշադրություն դարձրեք սննդակարգին, անհրաժեշտության դեպքում հավելումներ ընդունեք:
Ճաքերի շուրթերին: Սա հիմնականում վկայում է այն մասին, որ հարկավոր է ավելի շատ ջուր խմել: Դա կարող է նկատվել նաև երկար ժամանակ արևի տակ մնալու կամ ալերգիայի հետևանքով:
Դեմքին մազերի առաջացում: Սա կարող է վկայել հորմոնալ հավասարակշռության խախտման մասին: Հարկավոր է դիմել գինեկոլոգի օգնությանը՝ հասկանալու համար պատճառները, ու անհրաժեշտության դեպքում միջոցներ ձեռք առնել:
Մաշկի հիպերպիգմենտավորում: Այս խնդիրը կանանց հաճախ է անհանգստացնում հղիության ընթացքում:
Թարթիչների և հոնքերի բարակություն: Եթե նկատում եք, որ հոնքերն ու թարթիչները բարակել են, հնարավոր է՝ վահանաձև գեղձի աշխատանքը խանգարվել է: Դիմեք մասնագետի, ով կնշանակի համապատասխան հետազոտություններ և բուժում ախտորոշումից հետո:
Ակնե կամ բշտիկներ դնչի հատվածում: Այս հատվածում բշտիկների առաջացումը կարող է վկայել հետևյալ խնդիրների մասին.
հորմոնալ խանգարումներ
քնի պակաս
սթրես: