ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուսաստանը որոշել է` ինչ անել Միհրան Պողոսյանի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, ապրիլի 13-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործովորպես մեղադրյալ էր ներգրավվել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը: Վերջինս, ըստ նախաքննական մարմնի, 2008թ. հունիսի 11-ից զբաղեցնելով ՀՀ դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնը, իր անձնական անվտանգությունն ապահովող անձին նշանակել է ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության կենտրոնական մարմնի հարկադիր կատարման օպերատիվ բաժնի առաջին կարգի խորհրդատուի, իսկ անձնական վարորդին` նույն բաժնի առաջատար խորհրդատուի պաշտոնին: Նրանք աշխատանքի չեն հաճախել, այլ կատարել են Միհրան Պողոսյանի անձնական բնույթի հանձնարարությունները եւ ստացել են աշխատավարձ եւ դրան հավասարեցված վճարումներ` ընդհանուր 44.199.463 ՀՀ դրամի չափով:

Ավելին` 2011թ.-ին Միհրան Պողոսյանը օտարերկրյա քաղաքացիների միջոցով Պանամայի Հանրապետությունում հիմնադրել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող ընկերությունները…. Այնուհետեւ Միհրան Պողոսյանը վստահված անձանց միջոցով մասնակցել է Պանամայի օֆշորային գոտում գրանցված վերոհիշյալ կազմակերպությունների կառավարմանը, ինչի արդյունքում վերջիններս Հայաստանում հիմնադրել են այլ ընկերություններ, այդ թվում` «Բեսթ ռեալթի» ՍՊԸ-ն:

2014թ. ապրիլի 17-ին իրկողմից կառավարվող «Բեսթ ռեալթի» ՍՊ ընկերության հետկնքել է անշարժ եւ շարժական գույքի գնահատման պայմանագիր, որի հիման վրա ՀՀ պետական բյուջեի` հարկադիր կատարման ծառայությանը հատկացված միջոցներից վերոհիշյալ ժամանակահատվածում նշված կազմակերպությանը վճարվել է 43.890.000 ՀՀ դրամ գումար:

Միհրան Պողոսյանը 2011-2016 թթ.-ի ընթացքում իրեն վստահված պետական միջոցներով ԴԱՀԿ ծառայության կարիքների համար նախատեսված գնման գործընթացում իրկողմից 1997թ.-ին հիմնադրված, այնուհետեւ իբրեւ այլ կազմակերպությանը վաճառված, սակայն փաստացի իրկողմից կառավարվող, առեւտրային գործունեություն իրականացնող «Քեթրին գրուպ» ՍՊընկերությունիցձեռք է բերել ընդհանուր 211.158.000 ՀՀ դրամ արժողությամբ 32 հատ «Բիդ» մակնիշի ավտոմեքենաներ, որոնցից 20 հատը`նույն ժամանակահատվածում իրական իրացման արժեքից շուրջ 20.000.000 ՀՀ դրամ ավելի բարձր գնով, ինչի հետեւանքով պետության օրինական շահերին պատճառվել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս, որն առաջացրել է ծանր հետեւանքներ:

ՄինչՄ.Պողոսյանի դեմ քրեական գործ էր նախապատրաստվում, նա հասցրել է լքել ՀՀ-ն: Արդեն որպես մեղադրյալ նրան հետախուզում էին հայտարարել: Պողոսյանը հայտնաբերվել է ՌԴ-ում, որտեղ եւ ձերբակալվել է: Հիմա Միհրան Պողոսյանը, դիմել է քաղաքական ապաստան ստանալու խնդրանքով:

Միաժամանակ ՀՀ իշխանություններն արտահանձնման միջնորդություն են ներկայացրել ռուս իրավապահներին: Անցելէ 20 օր, եւ դեռեւս որոշումից որեւէ տեղեկություն չկա, սակայն, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն, ՀՀ իրավապահ մարմիններին բանավոր կերպով հայտնել են, որ, ամենայն հավանականությամբ, Միհրան Պողոսյանին կհանձնեն, քանի որ, ուսումնասիրելով ՀՀ իրավապահ համակարգի միջնորդությունը, արձանագրել են, որ նա քաղաքական հետապնդման չի ենթարկվում, այլ իրավական գործընթաց է ընթանում: Թե ինչ որոշում կլինի, սպասենք զարգացումներին:

Իսկ ի՞նչ է կատարվում ՀՔԾ-ում այս օրերին Միհրան Պողոսյանի մասով հարուցված քրեական գործով:

Ըստ մեզ հասած տեղեկությունների` նախաքննական մարմինն այս օրերին հարցաքննության է հրավիրում ԴԱՀԿ-ում Միհրան Պողոսյանի նախկին տեղակալներին, ԴԱՀԿ աշխատակիցներին եւ վերջիններիս կոնկրետ հարցեր ուղղում: Մեզ հասած տեղեկությունների համաձայն` ՀՔԾ քննիչները ԴԱՀԿ նախկին աշխատակիցներից հետաքրքրվում են, թե, օրինակ,իրենց աշխատասենյակը ինչ միջոցներով է վերանորոգվել: ԴԱՀԿ նախկին աշխատակիցները պատասխանում են, որ բացառապես իրենց միջոցներո են վերանորոգել: Քննիչը հարց է տվել, թե ինչքան գումար են ծախսել, ԴԱՀԿ նախկին աշխատակիցները տարբեր գումարների չափ են նշել:

Հարցաքննության ընթացքում ՀՔԾքննիչը ԴԱՀԿ նախկին աշխատակիցներին հայտնել է, որ նրանք այլ բան են ասում, բայց այլ բան է ներկայացված թղթերով:Մասնավորապես,քննիչը ԴԱՀԿ նախկին աշխատակիցներին հայտնել է, որ չնայած նրանք պնդում են, թե աշխատասենյակը սեփական միջոցներով են վերանորոգել, սակայն ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը թուղթ է դուրս գրել, թե ԴԱՀԿ աշխատակիցների սենյակը վերանորոգելու համար, օրինակ, 35 միլիոն դրամ են ծախսել պետական միջոցներից:

Ասել է թե` նախաքննական մարմինը հիմա այն հետքի վրա է, որ ԴԱՀԿ նախկին աշխատակիցները իրենց սեփական միջոցներով են աշխատասենյակները վերանորոգել, սակայն Միհրան Պողոսյանը ցույց է տվել, որ դա արվել է պետական միջոցների հաշվին, իսկ դուրս գրված գումարները մեջ-մեջ են արել:

Առավել մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում:

Քնար Մանուկյան




Լրահոս