Կառավարության աշխատակարգում փոփոխություն կատարվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության այսօրվա նիստի որոշումներից մեկով Կառավարության աշխատակազմի ղեկավարը, այս դեպքում Էդուարդ Աղաջանյանը, հնարավորություն կունենա վարելու աշխատակազմում տեղի ունեցող նախանիստերը։

Փոփոխության նախագծով ամրագրվեց, որ վարչապետի աշխատակազմում տեղի ունեցող նախանիստերը փոխվարչապետից բացի կարող է վարել նաև վարչապետի աշխատակազմի ղեկավարը։

Նաև աշխատակարգում նշված է, որ նախարարարկան կոմիտեների նիստերը անցկացվում են որպես կանոն հինգշաբթի օրերին, սակայն պրակտիկայում նիստերը տեղի են ունենում ուրբաթ օրերին, ուստի նշված կետում առաջարկվում է կոմիտեների անցկացման օրը փոխել։

Բացի այդ բացառիկ դեպքերում նախարարի փոխարեն կոմիտեի նիստին կարող է մասնակցել համապատասխան նախարարի տեղակալը։
Բացի այդ, նախատեսվում է Կոմիտեների նիստերում գաղտնի հարցերի քննարկման հնարավորություն։




Լրահոս