ՀՀ նախագահին դիմած ՍԴ դատավորի 9 թեկնածու է եղել: Թեկնածուների թվում էին Հովհաննես Հովհաննիսյանը, Մարտին Մանուկյանը, Արմեն Ներսիսյանը, Կարեն Կարապետյանը, իշխանության ֆավորիտ Վահե Գրիգորյանը:
Սակայն երեկ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Ազգային ժողովին ներկայացրեց ոչ թե Վահե Գրիգորյանին, որ համարվում է իշխանությունների համար ցանկալի, այլիր թեկնածուին՝ Արթուր Վաղարշյանին,մինչդեռ շատերը սպասում էին, որ ԱԺ-ում հերթական թեկնածուի տապալումից հետո Սարգսյանն, ի վերջո, կներկայացնի իշխանությունների համար ցանկալի Վահե Գրիգորյանին:
Ինչեւէ, Արթուր Վաղարշյանը ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի Պետության եւ իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի վարիչն է, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր: Հիշեցնենք, որմինչ այդ ներկայացված թեկնածուներից 3-ը Էմիլ Բաբայանը, Վահե Գրիգորյանը եւ Գոռ Հովհաննիսյանը, մերժվել են:
«Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց Արթուր Վաղարշյանի հետ:
-Պարո՛ն Վաղարշյան, ՀՀ նախագահը 9 թեկնածուներից Ձեզ ընտրեց Ձեր ո՞ր արժանիքի համար:
-Դուք երեւիմտնենք համալսարանի կայքէջը եւ նայեք իմ կենսագրությունը, գիտական գործունեությունը, եւ, կարծում եմ, Ձեզ համար պարզ կլինի:
-9 թեկնածու կար, ինչո՞ւ հենց Դուք:
-Անցած տարի այս ժամանակ հայտարարված….երկրորդ մրցույթին չեմ մասնակցել, իսկ երրորդին որոշեցի մասնակցել: 9 թեկնածուներից բոլորիհետ նախագահը առանձին հանդիպել է եւ արդյունքում եկել է այդ որոշմանն է հանգել: Ինձ թվում է` ավելի շատ նախագահին պետք է այդ հարցը ուղղել, թե ինչու է հենց ինձ ընտրել:
-Մինչ այդ երեք թեկնածուները չեն արժանացել Ազգային ժողովի հավանությանը կամ, այսպես ասած, համապատասխան ձայներ չեն հավաքել, որընտրվեն ՍԴ դատավոր, Դուքինչպե՞ս եք Ձեր հնարավորությունները գնահատում:
-Հիսուն-հիսուն եմ գնահատում: Ձեզ Ասեմ` երբ որոշեցի մասնակցել, ես համոզված չէի, որ եթե նախագահը ինձ առաջադրի, ես կանցնեմ: Ամեն դեպքում, ես չեմ մտածում` եթե քաղաքական մեծամասնութունը ինձ չընտրի, դրա մեջողբերգություն կա. դա ավելի շատ իրենցպրոբլեմն է, քան իմ պրոբլեմը, քանի որ ես էությամբ այնպիսի մարդ եմ, երբեքչէի հավակնի ինչ-որ մի բանի, եթե զգայի, որ այդ պաշտոնի համար նախադրյալներ չունեմ:
Քնար Մանուկյան