Ինչով է զբաղված գլխավոր շտաբի պետը, երբ զինվորական մեքենաների վթարի հետևանքով հերթական զոհն ենք ունենում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչո՞վ է զբաղված ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, երբ զինվորական մեքենաների վթարի հետեւանքով հերթական զոհն ենք ունեցել: 2018 թվականի նոյեմբերի 7-ին Որոտան-Խնձորեսկ ավտոճանապարհին ավտովթար էր եղել. 4 զինվոր էր մահացել, իսկ մյուս զինվորները տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Հրապարակվել էր այն մասին, որ մեքենան շահագործման ենթակա չի եղել: Դեպքից հետո ՊՆ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ ազատվեցին պաշտոնից: Այս դեպքով դեռեւս որեւէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել, ասել է թե` բավարարվեցին միայն ազատումներով:

Այս դեպքից որոշ ժամանակ անց` ապրիլի 13-ին, Մեղրի-Ծիրանի ձոր ավտոճանապարհին էլ մեկ այլ վթար էր եղել, ինչի հետեւանքով 18 զինծառայող հոսպիտալացվել էր: Ու մինչ իրավապահները քննում են այս գործը, երեկ հերթական դեպքն է տեղի ունեցել: Մայիսի 14-ին ՀՀ ՊՆ N զորամասի զորավարժության անցկացման շրջանում, ըստ նախնական տվյալների, մարտական մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելու, «Ուռալ-4310» ավտոմեքենայի կողաշրջվելու հետեւանքով ավտոմեքենայի հաշվարկի հրամանատար, պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Արարատ Խեչումյանը ստացած վնասվածքներից մահացել է:

Այս իրավիճակում բազմիցս բարձրաձայնվել է այն մասին, որ ՊՆ մեքենաները տալիս են անփորձ պարտադիր ժամկետային զինառայողներին եւ նրանց կյանքը դնում հարվածի տակ: Իսկ թե ով պետք է պատասխան տա այս իրավիճակի համար, եւ ինչու ՊՆ այս դեպքերիրց դասեր չի քաղում եւ առավել փորձառու վարոդների մեքենաները չի վստահում, պարզ չէ:




Լրահոս