ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատությունը երաշխավորած Բակո Սահակյանը եւ Արկադի Ղուկասյանը ժամը 17-ին կժամանեն Երեւանի ընդհանուր իրավասության դատարան։ Այս մասին քիչ առաջ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հիմնավոր լինել-չլինելու հարցի քննությանն ասաց Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը։
Սրան զուգահեռ դատարանի բակում իրավիճակը սկսեց լարվել: Արցախի նախագահների այցին ընդառաջ ցուցարարները տևական դադարից հետո կրկին ակտիվացան:
Ավելի մանրամասն` ArmLur.am-ի տեսանյությում: