Թանգարանների միջազգային օրվան ընդառաջ՝Գաֆէսճեանարվեստիկենտրոնը(ԳԱԿ)և Beeline-ը ինտելեկտուալ անակնկալ են պատրաստել երեխաների և պատանիների համար: Երկու գործընկերներիտևական համագործակցությանհերթական պտուղը «Ստեղծիր քո շրջայցը» առցանց ճանաչողական հարթակն է, որը մայիսի 18-իցհասանելի կլինի Կենտրոնի պաշտոնական կայքում:
Այս կրթական նախաձեռնությաննպատակն է կազմակերպել երեխաների և դեռահասների ինտելեկտուալ ժամանցը՝ առնչակից դարձնելով նրանց Գաֆէսճեանարվեստիկենտրոնում ցուցադրված արվեստանմուշներին: «Ստեղծիր քո շրջայց»-ում զետեղված առաջադրանքները խթանում են մասնակիցների վերլուծական մտածողությունը, ստեղծագործական ներուժն ու երևակայությունը: Ընդ որում, հարցերին պատասխանելու համար անհրաժեշտ է անձամբ այցելել Գաֆէսճեանարվեստիկենտրոն և տեղում կատարել առաջադրանքները:
«Գաֆէսճեանարվեստիկենտրոնն իր տարաբնույթ նախագծերի օգնությամբ վաղուց կոտրել էայն կարծրատիպը, որ թանգարան պետք է այցելել պասիվ դիտորդի կարգավիճակով: Այդպիսի նախագծերից մեկն էլ «Ստեղծիր քո շրջայցը» նորաստեղծ հարթակն է:
Առաջադրանքների ինտերակտիվ բնույթը երեխաների համար ապահովում է ակտիվ մասնակցային միջավայր, որում նրանք ոչ միայն զուտ դիտում են արվեստի նմուշները, այլև վերարտադրում և վերաիմաստավորում իրենց տեսածը: Օգտվելով առիթից՝ շնորհակալություն ենք հայտնում մեր հավատարիմ գործընկերոջը՝ Beeline-ին, որի աջակցության շնորհիվ հնարավոր եղավ կյանքի կոչել այս նախաձեռնությունը», – նշեց Գաֆէսճեան արվեստի կենտրոնի Կրթության գծովտնօրենԵլիզավետա Շիրինյանը:
«Մենք միշտ կողմնակից ենք, որ ժամանակակից կրթությունը լինի հետաքրքիր և գրավիչ։ Վստահ եմ, որ դրան հասնելու լավագույն միջոցը նորագույն տեխնոլոգիաներն են։ Այժմ Գաֆէսճեան արվեստի կենտրոն այցելելն ու արվեստի նմուշներին ծանոթանալը երիտասարդների համար կարող է դառնալ անմոռանալի արկած», – նշեց Հայաստանում Beeline-ի PR ծառայության ղեկավար Նաիրա Նազարյանը։