Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրում այս պահին շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավարությունը։ Քննվում է նրա խափանման միջոցը փոխելու հարցը։
Այս պահին դատարանում են Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը: Նրանց դիմավորեցին ծափերով: