Դեռեւս մայիսի 3-ին Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը գրություն էր ուղարկել ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին` նշելով, որ 2019 թվականի ապրիլի 19-ին ՀՀ Ազգային ժողովում «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների նախագծի քննարկման ընթացքում ԲՀԿ նախագահն իր ելույթներում նշել է, որ բիզնեսմեն է, ինչն արգելվում ՀՀ Սահմանադրությամբ:
Ա. Միրզոյանը նշել էր. «Խնդրի շուրջ հրավիրվել է իրավապահ մարմինների ուշադրությունը. ինձ ուղղվել է առաջարկ` Ազգային ժողովում ձեւավորել խնդիրն ուսումնասիրող էթիկայի հանձնաժողով»։ Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ` պարզելու համար, թե արդյոք խմբակցությունում որոշում կա` հանձնաժողովի ստեղծման, ինչպես նաեւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու հարցի քննարկման հետ կապված: Ըստ էության, Գագիկ Ծառուկյանի թեման կարելի է փակված համարել:
Ամբողջական հոդվածը` «Ժողովուրդ» օրաթերթի վաղվա համարում