ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բակո Սահակյանն իր քայլը համաձայնեցրել է Նիկոլ Փաշինյանի հետ. մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի ներկա ու նախկին նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը երեկ անձամբ եկան դատարան, որպեսզի ներկայացնեին սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվող Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ երաշխավորագիրը: Դատարանում հայտարարվեց, որ նրանք 500 հազարական դրամ՝ միասին 1 մլն դրամ են վճարել Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի հաշվին:

Հետաքրքիր է, որ երաշխավորությունը ստորագրելուց հետո նրանք շարունակեցին մնալ նիստերի դահլիճում, իսկՌոբերտ Քոչարյանն էլ շարունակում էր պնդել, որիրեն առաջադրված մեղադրանքն անհիմն է, եւ անդրադարձավ նաեւ Արցախի ներկա եւ նախկին նախագահներին: Իսկ արդեն նիստի մի հատված դռնփակ անցկացվեց, որտեղ, ըստ Քոչարյանի, պետական գաղտնիք պարունակող հատվածներ կան: Եվ դահլիճից դուրս գալով` Արցախի ներկա ու նախկին նախագահները հեռացան հատուկ մուտքով՝ չպատասխանելով լրագրողների ոչ մի հարցի:

Արցախի ներկա եւ նախկին նախագահների երաշխավորությունները` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ, հետաքրքիր նախապատմություն ունեն:

Նախ` «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` նախկին նախագահ Արկադի Ղուկասյանն ինքն է առաջարկել Բակո Սահակյանին նման միջնորդություն ներկայացրել: Վերջինս էլ մինչ համաձայնություն տալը այդ հարցը քննարկել է թե՛ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, թե՛ Արցախի իշխանական էլիտայի ներկայացուցիչների հետ: Քննարկել են, թե ելքըինչպիսին կարող է լինել:

Առաջին բանը, որ հարցրել են Արցախի պաշտոնյաները, այն է` Նիկոլ Փաշինյանն արդյոք տեղյակ է այդպիսի քննարկումներից, թե ոչ: Բակո Սահակյանն էլ հայտարարել է, որ ՀՀ վարչապետը տեղյակ է, եւ ասել է, որըմբռնումով է մոտենումիրենց քայլերին, սակայն դատարանի դրական որոշման վերաբերյալ երաշխիք չիտվել, այսինքն՝ երաշխիքների մասով ոչինչչիխոսել եւ, ըստ էության, ապագայի մասով, երաշխավորության ճակատագրի մասով ոչինչչի ասվել:

Այդ ամենը քննարկելուց հետո նախկին եւ ներկա նախագահները սկզբում դիմումը ներկայացրել են ՀՀ գլխավոր դատախազություն, ապա հասկացել են, որ սխալ հասցեատիրոջ է ուղարկվել, եւ արագ եւս մեկ երաշխավորություն ներկայացրել են արդեն դատարանին: Այս առումով պատահական չէր, որ Արցախի նախկին ու ներկա նախագահների քայլին ՀՀ իշխանությունները սուր չարձագանքեցին, չքննադատեցին:
Այս առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը մի քանի հարց է ուղղել Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանին:

-Պարո՛ն Բաբայան, արդյոք Բակո Սահակյանը նախապես ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին տեղեկացրե՞լ է Ռոբերտ Քոչարյանի համար անձնական երաշխավորություն ներկայացնելու մասին:

-Ո՞վ է ասել, որտեղի՞ց եք Դուք այդ տեղեկություններըվերցրել:

-Ցանկանում ենք Ձեզանից իմանալ` նման բան եղել է, թե ոչ:

-Ես չեմ կարող ասել: Չի բացառվում, որմինչ այդ ասված լինի, որ այդպիսի բան են ուղարկելու, որպեսզի քաղաքական չլինի եւ այլն, եւ այլն:

-Այսինքն` անձամբ Բակո Սահակյանի կողմից ասվե՞լ է ՀՀ վարչապետին այդ քայլի մասին:

-Չի բացառվում: Ինձ թվում է, որ նա ինչ-որձեւ տեղեկացվել է, որովհետեւ, գիտեք, սա որպեսզի քաղաքական երանգ չստանա գործընթացը, եւ այն, որ տեղեկացել են, դա հենց այդ հանգրվաններից է: Եվ սա ուզում եմ դիտարկենք որպես մարդասիրական քայլ, քանի որ, եթե չեն տեղեկացնում, սա արդեն այլ խնդիր է:

Հավելենք, որ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության վերաբերյալ նիստը կշարունակվի արդեն այսօր:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս