«Զիբիլիքս»-ի մասով անջատված գործի հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2017թ. Երեւանի ավագանու ընտրություններում այն ժամանակ իշխող ՀՀԿ-ի օգտին ընտրակաշառք բաժանելու համար «Զիբիլիքս» հայտնի գործով մեղադրյալներն արդեն թավշյա հեղափոխությունից հետո պատժվեցին: 2019 թվականի փետրվարի 5-ին նրանց նկատմամբ դատավճիռ կայացվեց՝ 2,5-ական միլիոն դրամ տուգանքի տեսքով: Սակայն մինչ «մանր ձկները» մտածում են տուգանքը վճարելու մասին, ՀՔԾ-ում այս գործի անջատված մասով գրեթե 1 տարի քննություն է ընթանում, ու առ այսօր չկա բացահայտում:

Իսկ այդ գործից անջատված մասով, ինչպես հայտնի է, իրավապահները փորձում են պարզել, թե ովքեր են եղել «Զիբիլիքսի» գլխին կանգնած պաշտոնյաները, որ Երեւանի 2017թ. ավագանու ընտրություններում ՀՀԿ օգտին ընտրակաշառք բաժանելու գործընթացն են կազմակերպել: Սակայն, փաստորեն, այս առումով չկա որեւէ առաջընթաց. գործի քննությունը դոփում է տեղում, չկան ո՛չ կասկածյալներ, ո՛չ մեղադրյալներ: Թեեւ, դատելով ընտրական գործընթացների տրամաբանությունից, պետք է որ դժվար չլիներ այդ ամենը պարզելը. ի վերջո, ենթաշտաբները հենց գլխավոր շտաբներից են հրահանգներ ստանում, ընտրացուցակը գլխավորած անձանցից, նաեւ այն ժամանակիշխանության գլխին կանգնած անձանցից,ուստի այս գործով քննությունը պետք է ընթանար հենց այդ ուղղությամբ:

Մինչ այդ հիշեցնենք գործի նախապատմությունը. 2017 թվականի մայիսի 14-ի Երեւանի ավագանու հերթական ընտրությունների թոհուբոհում Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Ելք» դաշինքի ներկայացուցիչները բացահայտել էին ՀՀԿ կողմից բաժանված ընտրակաշառքի ցուցակները: Ըստ մեղադրանքի` ՀՀԿ-ից առաջադրված է եղել նաեւ կուսակցության Արաբկիր վարչական շրջանի տարածքային կառույցի ղեկավար, Երեւանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Հրայր Անտոնյանը, որը միաժամանակ հանդիսացել է ՀՀԿ նախընտրական շտաբի ղեկավարը:




Լրահոս