Շուկայի մոտակայքում գտնվող կրպակում հրդեհ է բռնկվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 16-ին՝ ժամը 19:39-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի շուկայի մոտակայքում այրվում է տնակ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արթիկ քաղաքի Բաղրամյան փողոցում՝ շուկայի մոտակայքում գտնվող նախկին կրպակում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:49-ին, մարվել՝ 19:56-ին: Այրվել է կրպակի պատի (մոտ 2 քմ) և առաստաղի (մոտ 3 քմ) փայտյա երեսպատումը: Տուժածներ չկան:




Լրահոս