Մխիթարյանը չի՞ մեկնի Բաքու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մեկնի Բաքու Եվրոպայի լիգայի եզրափակչին: Այս մասին հայտնում է The Times-ը:

«Արսենալ»-ը մտադիր է Մխիթարյանին չընդգրկել Եվրոպայի լիգայի եզրափակչի հայտացուցակում՝ անվտանգության նկատառումներից ելնելով: Ակումբում կարծում են, որ Մխիթարյանի՝ Բաքում մեկնելու շուրջ առաջացած աղմուկը կարող է ազդել մյուս խաղացողների վրա:

Մխիթարյանն ընթացիկ մրցաշրջանում «Արսենալ»-ի կազմում մասնակցել է 39 խաղի, դարձել 6 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ:




Լրահոս