Հերացի փողոցը մայիսի 18-ին կփակվի. նոր հետիոտնային անցում է լինելու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ հետիոտնային շարժի անվտանգության բարելավման նպատակով Երեւան քաղաքի Մյասնիկյան պողոտա №27 հասցեի դիմացի հատվածում արհեստական անհարթության հետ համատեղմամբ հետիոտնային անցման կազմակերպման շինարարական աշխատանքների կատարման հետ կապված 2019 թվականի մայիսի 18-ին ժամը 04:00-ից մինչեւ 07:00-ն կդադարեցվի երթեւեկությունը Մյասնիկյան պողոտայի Նոր-Նորքից դեպի Հերացու փողոց ուղղության երթեւեկելի մասում, իսկ Ժամը 07:00-ից մինչեւ 10:00-ն՝ Հերացու փողոցից դեպի Նոր Նորք ուղղության երթեւեկելի մասում:

Վերոնշյալ արհեստական անհարթության հետ համատեղմամբ հետիոտնային անցումը կգործի ս.թ. մայիսի 18-ից:

Միաժամանակ՝ Մյասնիկյան պողոտայի նշված հատվածում տրանսպորտային միջոցների երթեւեկության առավելագույն թույլատրելի արագությունը երկու ուղղություններով կսահմանվի 40կմ/ժ:




Լրահոս