
Այսօր հայտնի դարձավ, որ Մետրոպոլիտենի տնօրեն Փայլակ Յայլոյանը աշխատանքից ազատման դիմում է գրել:
ArmLur.am-ը կապ հաստատեց Մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանի հետ: Վերջինս հայտնեց.
«Դա եղել է իր անձնական որոշումը և կենսաթոշակի տարիքը լրանալուց հետո նա իր դիմումի համաձայն գնում է վաստակած հանգիստը վայելելու։
Այս պահին ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել տնօրենի տեղակալ, Երթևեկության մասնաճյուղի պետ Գևորգ Ավետիսյանը»։