Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան-Նոր Նորք նստավայրում օրեր շարունակ ընթանում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի որոշման քննությունը։
Օրեր շարունակ իրավիճակը թեժ էր ոչ միայն դատարանում այլ դատարանի բակում: Բարիկադների մի կողմում Քոչարյանի աջակիցներն են, մյուս կողմում` նրա ընդդիմախոսները:
Իրար հասցեներին վիրավորական արտահայտություններն ու հայհոյանքները չէին դադարում: Վաղը` ժամը 16:00-ին վերջապես դատարանը կհրապարկի որոշումը:
Ըստ ArmLur.am–ի տեղեկությունների վաղն ամենալարված օրն է լինելու դատարանի բակում: Մարդկանց թիվը երկու կողմերում էլ զգալիորեն ավելանալու է, թշնամության մթնոլորտը` սրվելու: Ընդդիմադիր կողմի ակտիվիստներից մեկը ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենք ոչ մեկին չեն խնդրելու, որ միանա իրենց, միայն կոչ են անելու:
«Բացի դա կոնկրետ մենք ամեն ինչ կանենք, որ բախումներ չլինեն»,-ասաց նա:
ԼՈՒՍԻՆԵ ՄԻՆԱՍՅԱՆ