Բակո Սահակյանը դիմելուց մեկ օր առաջ ինձ հայտնել է. քաղաքական տեսանկյունից որոշ հարցեր կան. Փաշինյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե տեղյակ է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու՝ Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի խնդրանքին, սակայն, մտադիր չէ միջամտել այդ հարցին:

«Նա դիմելուց մեկ օր առաջ ինձ տեղեկացրել է, ես իմ վերաբերմունքը հայտնել եմ. բարոյական տեսանկյունից ես դրան նորմալ եմ վերաբերվում, քաղաքական տեսանկյունից՝ որոշ հարցեր կան»,- ուրբաթ օրը Երևանում՝ ռուսաստանցի լրագրողների հետ զրույցում, հայտարարել է Հայաստանի վարչապետը։

«Ինչպե՞ս կվերաբերվեին Ղարաբաղի դատարանում, եթե ես փորձեի երաշխավորել ինչ-որ մեկի համար», – ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, հավելել է Փաշինյանը:

Հիշեցնենք, որ այսօր «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանն ինքն է առաջարկել Բակո Սահակյանին նման միջնորդություն ներկայացրել: Վերջինս էլ մինչ համաձայնություն տալը այդ հարցը քննարկել է թե՛ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, թե՛ Արցախի իշխանական էլիտայի ներկայացուցիչների հետ: Քննարկել են, թե ելքը ինչպիսին կարող է լինել:




Լրահոս