Լուսանկարն արվել է Բաղրամյան փողոցում
Քաղաքը մաքուր պահելու հիանալի տարբերակ է գտնվել. գրություն փակցնողը հնարավորինս ճիշտ բնութագրել է. «Դուք տանն եք, խնդրում ենք մաքրել շան հետեւից»:
ՀԱՐՑ. Միեւնույն պետական մարմնի կողմից միեւնույն կազմակերպությունում ստուգումներ ի՞նչ հաճախականությամբ են իրականացվում (վերաբերում է կազմակերպությանը):
Համլետ Պետրոսյան (42 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Համաձայն «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի` միեւնույն պետական մարմնի կողմից միեւնույն տնտեսվարող սուբյեկտում ստուգումները, կախված տնտեսվարող սուբյեկտի ռիսկայնության աստիճանից, իրականացվում են հետեւյալ հաճախականությամբ.
բարձր ռիսկայնության սուբյեկտների մոտ` ոչ ավելի հաճախ, քան տարին 1 անգամ,
միջին ռիսկայնության սուբյեկտների մոտ` ոչ ավելի հաճախ, քան 3 տարին 1 անգամ,
ցածր ռիսկայնության սուբյեկտների մոտ` ոչ ավելի հաճախ, քան 5 տարին 1 անգամ:
Նշված սահմանափակումները չեն տարածվում օրենքի 3.1-րդ հոդվածում նշված դեպքերի վրա:
ՀՀ պետական եկամուտների կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տնտեսվարող սուբյեկտի մոտ մեկ ստուգման ժամկետը կարող է սահմանվել ոչ ավելի, քան 15 անընդմեջ աշխատանքային օր` յուրաքանչյուր տարվա համար, ընդ որում` ստուգման առաջին օր է համարվում ստուգումը փաստացի սկսելու օրը: Ստուգումը փաստացի սկսելու օր է համարվում ստուգվող օբյեկտում պահվող ստուգման մատյանում համապատասխան գրառում կատարելու օրը:
ՀԱՐՑ. Եթե պետական աշխատողն ունի հաշմանդամության կարգ, ապա նա ի՞նչ արտոնություններից կարող է օգտվել:
Ստելլա Մնացականյան (50 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ս. Մնացականյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ, համաձայն Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի, hաշմանդամություն ունեցող աշխատողները իրենց պահանջով, բժշկական եզրակացության հիման վրա, կարող են աշխատել ոչ լրիվ աշխատաժամանակով (141 հոդված): Հաշմանդամի ներգրավումն արտաժամյա, ոչ աշխատանքային oրերի կամ գիշերային աշխատանքներում թույլատրվում է միայն նրանց համաձայնությամբ եւ պայմանով, որ նման աշխատանքները բժշկական եզրակացությամբ նրանց արգելված չեն /144 հոդված/:
1-ին եւ 2-րդ խմբի հաշմանդամների համար uահմանվում է աշխատաժամերի կրճատված տեւողություն` շաբաթական 36 ժամից ոչ ավելի: Աշխատանքի ընդունելիu հաշմանդամների համար փորձաշրջան չի uահմանվում:
Աշխատողների թվի կամ հաuտիքների կրճատման ժամանակ աշխատանքի հավաuար արտադրողականության եւ նույն որակավորման դեպքում հաշմանդամներն oգտվում են աշխատանքում մնալու առավելությունից:
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ յուրաքանչյուր անմրցունակ անձին աշխատանքի ընդունելու համար գործատուին տրվում է փոխհատուցում` գործատուի կողմից uահմանված աշխատավարձի 50 տոկոuի չափով, բայց ոչ ավելի, քան նվազագույն ամuական աշխատավարձի չափը («Նվազագույն ամuական աշխատավարձի մաuին» ՀՀ oրենք): Փոխհատուցման ծրագրում ընդգրկված անմրցունակ 1-ին եւ 2-րդ խմբի հաշմանդամների աշխատավարձերի փոխհատուցումը տրամադրվում է 2 տարի ժամկետով, իuկ անմրցունակ այլ անձանց` մեկ տարի ժամկետով: Անմրցունակ անձը փոխհատուցման ծրագրում կարող է ընդգրկվել մեկ անգամ: