Դատախազությունում կյանքը կանգ է առել. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Դատախազական համակարգում, Ռոբերտ Քոչարյանի գործով պայմանավորված, «կյանքը կանգ է առել», բոլոր ուժերը մոբիլիզացվել են միայն այդ գործի վրա, որը դարձել է այս համակարգի համար «կյանքի եւ մահվան» ստուգարք։

Դատախազության մեր աղբյուրը պատմեց, որ մարդիկ կաշվից դուրս են գալիս, ով ինչով կարողանում է՝ խորհուրդ է տալիս, մասնակցում է, որ խայտառակ չլինեն, իսկ ոմանք էլ այդ ծառայության դիմաց պաշտոնի բարձրացում են ակնկալում։ Արդյունքում պարալիզացվել է դատախազության բնականոն աշխատանքը, մի կողմ են մղվել մնացյալ գործերը։ Պատմեցին, որ օրերս Քննչականը Քոչարյանի գործով դատախազներից Գեւորգ Բաղդասարյանի հաստատմանն է ուղարկել Մասիսի քաղաքապետի եւ եւս 11 մեղադրյալների գործը, որ հաստատումից հետո գործն ուղարկվի դատարան, սակայն Բաղդասարյանն ասել է, որ հիմա դրա ժամանակը չէ, թող հետ գնա, մի ամիս էլ պահեն, լրացուցիչ քննեն, հետո կթեթեւանանք, կտեսնենք ինչ ենք անում։

Իսկ գործը հետ ուղարկելու պաշտոնական հիմնավորման մեջ էլ նշել են, թե ուղարկում են լրացուցիչ քննության, բայց թե ինչն է թերի, որտեղ են թերացել քննչական մարմինները եւ ինչ պիտի անեն, ոչ մի պարզաբանում չի տրվել, ինչն արվում է սովորաբար»։

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսրվա համարում




Լրահոս