Այսօր Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի միջնորդության քննությունն առաջին ատյանի դատարանում, հնարավոր է, ավարտվի: Կփոխվի՞ արդյոք Քոչարյանի խափանման միջոցը, դժվար է կանխատեսել, սակայն նախադեպի բացակայության հիմքով պայմանավորված` առավել հավանական է` երկրորդ նախագահը մնա կալանքի տակ:
ArmLur լրատվականն այսօր հարցախույզ է անցկացրել մայրաքաղաք Երևանում` հասկանալու համար ինչպիսի տրամադրություններ են քաղաքացիների շրջանում:
Մեր հարցին` Արցախի նախկին և ներկա նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը անձնական երաշխավորություն են ներկայացրել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու համար, ըստ Ձեզ` ինչպիսի՞ որոշում պետք է կայացնի դատարանը նման պայմաններում, պատասխանները տարբեր էին:
Առավել մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում:
Սյունէ Համբարձումյան, Հովսեփ Հովսեփյան