Նախկին ռեկտորի համար 400 միլիոնը վատնելը նորություն էր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԱԾ-ում ՀՀ պետական տնտեսագիտական համալսարանի նախկին ռեկտոր Կորյուն Աթոյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել` ՀՀ քրօր-ի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:

Ըստ այդ տեղեկությունների` 2011-2018 թվականներին Աթոյանը, պաշտոնական դիրքն օգտագործելով, վատնել է իրեն վստահված առանձապես խոշոր չափի գումար: Ըստ «Shamshyan.com»-ի` գումարի չափը կազմում է 350-400 մլն դրամ:

«Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանությունների համար զանգահարեց Աթոյանին, սակայն հեռախոսը պատասխանեց հարազատներից մեկը, ասաց, որ ինքն իրավասություն չունի նրա փոխարեն որեւէ պատասխան տալ: Բայց, չնայած սրան, վստահեցրեց, որ Աթոյանը քննչական գործողություններին չի մասնակցում, եւ այս տեղեկությունն իրենց համար նորություն էր:




Լրահոս