![](https://armlur.am/wp-content/uploads/2019/04/thumbs_gagik-heboyan.jpg)
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Հեբոյանի գործը, ինչպես հայտնի է, արդեն ուղարկվել է դատարան: Հիշեցնենք, որ Գագիկ Հեբոյանը կալանավորվել էր կաշառքի գործով:
Նա չի ընդունում մեղադրանքը եւ իրավապահներին հայտնել է, որ այդ գումարը ոչ թե կաշառք է, այլ փաստաբանն իր պարտքն է վերադարձրել: Տեղեկացանք, որ գործը կքննի Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հովհաննես Ավագյանը: