Քրեական գործեր` Իջեւանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը ոստիկանության Իջեւանի բաժնի պետ Գեորգի Միրզոյանից տեղեկացավ, որ քրեական գործ է հարուցվել Իջեւանի քաղաքի նախկին կենցաղի տան հարակից գոտում Իջեւանի բնակիչ Վալերի Մելիքբեկյանին պատկանող 904,8քառակուսի մետր մակերեսով հողամասում «Խաչմիշշին» ՍՊԸ-ի կողմից զբոսայգու վերակառուցման աշխատանքների կապակցությամբ:

Այդ աշխատանքները իրականացնելու համար Իջեւան համայնքի ավագանին այս տարվա ապրիլի 4-ին որոշում է ընդունել, այդ նպատակով համայնքի բյուջեից որոշվել է հատկացնել գրեթե 7 միլիոն դրամ, քաղաքապետարանի կողմից «Խաչմիշշինին» շինթույլտվություն է տրվել:

Մայիսի 6-ին Վ. Մելիքբեկյանը դիմել է ոստիկանության Իջեւանի բաժին` հայտնելով, որ այդ աշխատանքները սեփականության իրավունքով իրեն պատկանող հողամասում անօրինական են կատարվում:

Ոստիկանության Իջեւանի բաժնում այդ կապակցությամբ նյութեր են նախապատրաստվել, 10-օրյա ժամկետից հետո որոշվել է քրեական գործ հարուցել ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասով («Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը»): Ոստիկանության Իջեւանի բաժնի պետը հայտնեց, որ այդ գործը հարուցվել է ոչ թե կոնկերտ անձի, այլ դեպքի կապակցությամբ:

Ոստիկանության Իջեւանի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով քրեական գործ է հարուցվել Իջեւանի քաղաքային մարզադպրոցի տնօրեն Գառնիկ Շահնազարյանի նկատմամբ: Այդ հոդվածներից առավել ծանրը 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետն է («Յուրացնելը կամ վատնելը, որը կատարվել է առաձնապես խոշոր չափերով») է: Գ․ Շահնազարյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս