Տավուշի մարզպետն ու այլ պաշտոնյաներ խորհրդակցություն են անցկացրել. ինչու է «գաղտնի պահվել»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 4-ին Տավուշի մարզպետարանի դահլիճում համայնքների խոշորացման վերաբերյալ խորհրդակցություն է կայացել, որին մասնակցել են Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, այդ նախարարության տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը, Իջեւանի տարածաշրջանի համայնքների ղեկավարներ:

Հայտարարվել է, որ նախատեսվում է Իջեւանի տարածաշրջանում ստեղծել խոշոր 2 համայնք` Իջեւան եւ Ազատամուտ: Քանի որ Իջեւանի քաղաքապետի հերթական ընտրությունների ժամկետն այս տարվա սեպտեմբերին է, սկզբում կխոշորացվի Իջեւան համայնքը:

Խորհրդակցությանը ներկա համայնքների ղեկավարներին խորհուրդ է տրվել իրենց համայնքների բնակիչների հետ խոշորացման օգուտների վերաբերյալ բացատրական աշխատանքներ կատարել: Ուշագրավ է, որ Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքում այդ խորհրդակցության վերաբերյալ որեւէ տեղեկատվություն չկա:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս