ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Գնա մազերիդ գույնը փոխի». Անի Սամսոնյանը՝ իր զգեստների ընտրության ու ընդդիմադիր կին պատգամավոր լինելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Կանանց կարիերան տրվում է ավելի դժվարությամբ, քանի որ նրանք չունեն կին, ով նրանց առաջ կտաներ»,- այս խոսքերի հեղինակը լեհ նկարչուհի և լրագրող Յանինա Իպոխորսկայան է։

ArmLur.am-ի լրատվականի «Քայլ առ քայլ» հաղորդման այսօրվա հյուրը ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողով նախագահի տեղակալ Անի Սամսոնյանն է:
Կին պատգամավորը մեզ հետ խոսել է իր կարիեռայի դժվարությունների, իր մասին սոցիալական ցանցերում ոչ հաճելի մեկնաբանությունների, ինչպես նաեւ շատ ծանր աշխատանքային գրաֆիկի մասին:

Անի Սամսոնյանն այժմ բնակվում է միայնակ, Երեւանի Նոր Նորք վարչական շրջանում: Պատգամավորն իր օրը սկսում է մեկ բաժակ թեյով, օրվա մամուլին ծանոթանալով: Մեր զրուցակիցն ասաց, որ նախընտրում է վառ գույնի զգեստներ ու դրա հետ կապված որեւէ բարդույթ չունի: Կին պատգամավորը մեքենա չի վարում, երթեւեկում է հիմնականում տաքսիներով, իսկ օրվա գրեթե ամբողջ հատվածը տրամադրում է կուսակցության եւ օրենսդիր աշխատանքին: Մանրամասն տեղեկություն Անի Սամսոնյանի վերաբերյալ կներկայացնի մեր տեսանյութը:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում

Սոնա Գրիգորյան

Հովսեփ Հովսեփյան

Էդգար Բաղդասարյան




Լրահոս