ԱԻՆ 911 ծառայությունը Մայիսի 18-ին, ժամը 02:58-ին ահազանգ է ստացել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ նետվելով Երևան քաղաքի Հաղթանակի կամրջից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ ոչ սթափ վիճակում գտնվող քաղաքացին կախվել է ճաղավանդակներից և փորձում է ցած նետվել:
Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ կանխել են Հ.Ղ.-ի (ծնված 1988 թ.) ինքնասպանության փորձը: Վերջինս տեղափոխվել է Կենտրոնի ոստիկանության բաժին: