ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ վաղը դատարանի ելքերն ու մուտքերը փակելու մասին հայտարարությունից հետո ԲԴԽ-ում, Փաստաբանների պալատում, Սահմանադրական դատարանում հրատապ նիստեր են գումարվել։
ArmLur.am-ի տեղեկություններով, վարչապետի հայտարարության մասով դատավորների մոտ իրարամերժ տպավորություններ են։ Մասնավորապես, դատավորի մեծ մասն այն կարծիքն է հայտնել, որ առավոտ պետք չէ գնալ աշխատանքի, այլ պետք է սպասել վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ժամը 12։00-ի ելույթին, եւ հետո նոր որոշում կայացնել։
Սակայն կան վայրեր, որտեղ դատավորներին հորդորել են ավելի շուտ գնալ աշխատանքի՝ օրինակ մինչ ժամը 08։00։ Այդպիսի հրահանգ եղել է հիմնականում Կոտայքի, Շիրակի մարզերի դատավորներին։ Վճռաբեկ դատարանի դատավորները ևս որոշել են ժաշխատանքի գնալ առավոտյան 08։00-ին՝ մինչ նախատեսված ժամը։։ Սակայն կան դատավորներ, ովքեր միանշանակ որոշել են՝ ինչ էլ լինի, գնալու են աշխատանքի։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը վաղվանից սկսում է հեղափոխության երկրորդ փուլը և կոչ է արել վաղ առավոտից փակել դատարանների մուտքերն ու ելքերը։