Ռոբերտ Քոչարյանին առաջին անգամ ազատ արձակած դատավորը կրկին լծվել է նրա պաշտպանության գործին․ Ալեն Սիմոնյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ռոբերտ Քոչարյանին առաջին անգամ ազատ արձակած դատավոր Ազարյանը կրկին լծվել է Քոչարյանի պաշտպանության գործին:

Իմ նկատառմանը, որ դատական համակարգը խնդիրներ ունի, այս` Քոչարյանի կողմից նշանակված կադրը, ում Քոչարյանին ազատ արձակելու որոշումը բեկանվել է, որոշել է զբաղվել հանրային և քաղաքական գործունեությամբ և հրապարակավ արձագանքել իմ գրառմանը:

Հիմա հռետորական հարց` բա եթե դատական համակարգը խնդիրներ չունի` դուք ի՞նչ եք անում դատավորի շորերի մեջ»:




Լրահոս