Վարչապետի հորդորով քաղաքացիները փակել են դատարանների մուտքերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ առավոտյան ժամը 08.30-ից, քաղաքացիները վարչապետ Նիկոլ Փաշինյանի հորդորով փակել են դատարանների մուտքերը։ Բոլոր դատարանների մուտքերը` մարզերի և Երևանի փակ են: Արդեն իսկ եղել են դատավորներ, ովքեր փորձել են ներս մտնել, բայց չեն կարողացել:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում երեկ կոչ էր արել  այսօր՝ առավոտյան ժամը 08.30-ին, արգելափակում են հանրապետության դատարանների ելքերն ու մուտքերը:

«Առավոտյան ժամը 08.30-ից արգելափակում ենք հանրապետության՝ առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը, այնպես, որ ոչ ոք ներս չմտնի: Ժամը 12.00-ին իմ ելույթը հեռարձակվում է ուղիղ եթերում»,-գրել էր նա:




Լրահոս