ՖՈՏՈ. Ապակին կոտրված է ներսից. Լիլիթ Մակունց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը գրում է. «Նազարբեկյան 40 հասցեում գտնվող դատարանի ապակիներից մեկի կոտրման վերաբերյալ:

Այս պահին այստեղ եմ, ապակին կոտրված է ներսից: Ականատեսների պատմելով առավոտյան մոտավորապես 7:30-ի սահմաններում (ոստիկանները դեռ ներկա չեն եղել) մի տղամարդ (ասում են՝ դատավոր, ինքս չեմ կարող պնդել), փորձել է մուտք գործել դատարան պատուհանից: Մուտք գործելուց հետո, ներսից հավանաբար ամուր փակելուց ապակին կոտրվել է: Կից այն ապակին է, որի մասին խոսվում է: Այն նկարները, որոնք առանձին աղբյուրներում հրապարակվում են, չեն համապատասխանում իրականությանը, եթե դրանք վերաբերում են այս դատարանին»:

Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արամ Մանուկյանն էլ գրում է. «Սա այն պատուհանն է , որի համար աղմուկ է բարձրացել (նկարված դրսից )։ Կոտրվել է ներսի շերտը՝բնականաբար ներսից ՝ այն երկշերտ է ։ Դատարանում միայն աշխատակիցներն են եղել ։ Հետևությունները թողնում եմ ձեզ» ։




Լրահոս